Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի «7 Days», «Fill Me In», «Walking Away» հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։
Երեկոն ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D' Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարվա սենսացիոն երեկոն։
Համերգը կազմակերպվում է «Հայա» փառատոնի կողմից, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։ Համերգը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Տոմսերը՝ սկսած 5000 դրամից, կարելի է ձեռք բերել Ticketon հարթակից։