
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է ունեցել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների և մարդասիրական առաքելության աշխատանքները:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, տեղի է ունեցել նաև զրույց ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին:
«Այս համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային շփումների մասին»- ասել է Պեսկովը:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: