Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը գրում է.

Ավան վարչական շրջանում, նոյեմբերի 28-ին՝ հինգշաբթի, սահմանված ժամանակացույցի համաձայն, կազմակերպվել է բնակիչների ընդունելություն:

Ընդունելության ընթացքում լսել և ծանոթացել եմ բնակիչների կողմից ներկայացված խնդիրներին, հուզող հարցերին և առաջարկներին։

Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով:

Բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա։

Հիշեցում՝

Բնակիչների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 15:00-ին։

Հերթագրվել կարելի է նախապես այցելելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարելով 011 51-81-08 հեռախոսահամարին

298