Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է ընդունել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հարաբերությունները կարգավորելու առաջարկը՝ արաբական հանրապետության հյուսիսային շրջաններում իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Նման կարծիք է հայտնում թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
«Ասադը, որը չսեղմեց նախագահ Էրդողանի ձեռքը, որը համառորեն երկարաձգում էր դա, տեսավ իր սխալի գինը։ Սակայն նոր պայմաններում Ասադը կարող է սեղմել Էրդողանի ձեռքը»,- գրում է հրատարակության սյունակագիր Ադյուլքադիր Սելվին։
Հունիսի 28-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր Դամասկոսի հետ 2012 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։ Հուլիսի 12-ին նա հայտարարել էր, որ հանձնարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանին պատրաստել կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզ։ Ֆիդանը նոյեմբերի վերջին ասել էր, որ Սիրիան դեռ պատրաստ չէ երկխոսության։