Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ “THE LEADER 2024” մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկոյի կազմակերպիչն է «Վարկանիշ» ընկերությունը: Միջոցառում, որ տնտեսության, առողջապահության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է:
Տարին հոբելյանական է, ինչի առիթով “THE LEADER 2024” մրցանակաբաշխության խորհրդանշական մեկնարկը յուրատիպ էր. Մեծն շանսոնյե, հայ ազգի լեգենդ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ «THE LEADER 2024»-ի հատուկ հուշամեդալ շնորհվեց «Ազնավուր» հիմնադրամին:
Մրցանակաբաշխության անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտեսության՝ արդյունաբերության, կառուցապատման, շինարարության և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ։
«Ոսկե ուղի» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակ շնորհվեց «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, գործարար Նարինե Չարչյանին, վաստակած գնահատականի՝ «Սրտաբանության դարբնոց և 30-ամյա հետագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:
«Հայրենիքի նվիրյալ․ երկարամյա գործունեություն և վաստակ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակը շնորհվեց «Արագած» ռազմարդյունաբերության ընկերությանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկարամյա գործունեություն և վաստակ» անվանակարգում առաջնորդը «ԼՍՈՖՏ» ընկերությանն էր։
Շինարարությունը “THE LEADER 2024” մրցանակաբաշխության թիրախային ոլորտներից էր: «Շինարարության ոլորտում վստահելի ձեռագիր» անվանակարգում մրցանակի արժանացավ «Սնառտ» ընկերությունը, «Տարածաշրջանում շինարարական առաջատար լաբորատորիա և սերտիֆիկացման մարմին» անվանակարգում՝ «Փ․ Աբաջյան» ընկերության հիմնադիր-տնօրեն Փիրուզա Աբաջյանը, իսկ «Շինարարության ոլորտի առաջատար ընկերություն» անվանակարգում «THE LEADER»-ի արժանացան «Բիդեք» և «Ճանապարհաշինության վարկանիշային և բազմավաստակ ընկերություն»՝ «Ոսմար» ընկերությունները։ «Շինարարության ոլորտի հայկական բրենդ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակը շնորհվեց «ՄՈՍՏՈՎԻԿ» ընկերության տնօրեն Ալինա Բազիկյանին:
Այս տարի ևս բարձր գնահատվեց «ՕՎԱԼ» ՓԵԿ ընկերության «ՀՀ տնտեսության մեջ վաստակը և ներդրումը»: «Բեռնափոխադրումների ոլորտում հուսալի գործընկեր» ճանաչվեցին «ՄԻԳ ՏՐԱՆՍ ԼՈԳԻՍՏԻԿՍ» և «Միջազգային չափանիշներին համապատասխան երկարամյա գործունեություն»՝ «ՄԵԳԱ ԼԻՖՏ» ընկերությունները: «Դինամիկ զարգացմամբ և գործունեությամբ՝ առաջատարն» էր «Էկո Կլիմ» ընկերությունը, իսկ «ՀՀ-ում ինովացիոն ջերմոցների ստեղծման առաջամարտիկը»՝ «Եվրո Ջերմոցը»:
«Հայրենանվեր գործարար» անվանակարգում «THE LEADER»-ը «Էլա Շին» ընկերության տնօրեն Էդգար Վարդանյանն էր:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Վարկանիշ» ընկերության մրցանակաբաշխության շրջանակում «Բալանսավորված սնունդ» անվանակարգում «THE LEADER 2024» մրցանակի արժանացավ «Հերբալայֆ» ընկերությանը։ «Ստոմատոլոգիական ընտանեկան առաջատար կլինիկա» ճանաչվեց «Էրոդենտ» ընտանեկան կլինիկան: Ամանորին ընդառաջ «Ավանդույթների պահպանում և որակի չափանիշ» անվանակարգում «THE LEADER 2024»-ն իհարկե «Երևանի շամպայն գինիների գործարանն» էր:
Մեծածավալ միջոցառում առանց գործընկերների գրեթե անհնար է պատկերացնել: «Վարկանիշ» ընկերության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան «Էնի Վիշ» տուրիստական ընկերությունը՝ մրցանակաբաշխության ավանդույթ դարձած խաղարկության հովանավորը, «La Peoni» ծաղկի սրահը, «Հայկական հուշամեդալներ» ընկերությունը։
“THE LEADER 2024”-ը լավագույն հնարավորություն է արժանավույնս գնահատելու հանուն Հայրենիքի առաջընթացի գործող կազմակերպություններին և անհատներին, ստեղծելու համագործակցությունների յուրատիպ հարթակ, որտեղ հնարավոր է ներկայացնել սեփական գործունեությունը համապատասխան միջավայրում և գտնել ապագա գործընկերներ: