Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բացասական եմ վերաբերվում, որովհետև համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նաև հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է խնդրանքը անտեսել, մերժել: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք տարիներ շարունակ իրար հետ պայքարել ենք և տարիներ շարունակ տարբեր ֆորմատներում կուսակցական աշխատանքներ ենք տարել, ու ես ՀՀ ԱԺ նախագահն եմ, ինքը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: Մենք գործընկերներ ենք ու խոսացել ենք:  Ես կարծում եմ, որ պարոն Աղազարյանը, եթե իրան դնում է թիմից դուրս, ապա ինքը ճանապարհ չունի շարունակելու: Դա արժեքային համակարգ է: Ստեղ անհատական սկզբունքների մասին չի խոսքը, մենք մի կուսակցություն ենք, մի թիմ ենք, եթե դու քեզ դնում ես դուրս, դա իրավիճակ է, որը ստեղծում ես հենց դու»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ  բոլոր քաղաքական գործիչների մոտ և ընդհանրապես կյանքում ինչ-որ իրավիճակ  է լինում, որ հետքայլ պիտի արվի. «Դու պետք է հասկանաս, որ լռելու, սպասելու պահն է, իսկ, եթե դու դա չես անում, դա նշանակում է դու հարված պահել չգիտես: Եթե քաղաքական գործիչը  հարված պահել չգիտի, հայտնվում է լուսանցքում»: 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ վարչապետը ՔՊ կուսակցության վարչության նախագահն է, վարչապետը ՀՀ ղեկավարն է և հանդես է եկել  խնդրանքով, իսկ պատգամավորը իր խիղճը ծանր ու թեթև է արել ու մերժել է դա, պարոն Աղազարյանը այսօր դահլիճում նստած է:

340