
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես ասել եմ, որ ՀՀ մոտեցումը Խաղաղության խաչմերուկ նախագիծն է, և այն, ինչ տեղավորվում է Խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ այլ բան կտրամադրվի՞, թե՝ ոչ:
«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ ՀՀ-ը պատրաստ է հաղորդակցությունները՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիները, ապաշրջափակել, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում, և դա հստակ ձևակերպել եմ բազմիցս:
Ինչպես ենք ճանապարհ տալու՝ իմ վերջին հոդվածում հստակ ձևակերպված էր:
Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, և երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: