Հայաստանից 4 շախմատիստ Դոհայում միջազգային մրցաշարի է մասնակցում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 3-12-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվում է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը:
04 Դեկտեմբեր, 2024 16:14
662