Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Պիտի հիասթափեցնեմ Ձեզ: Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել: Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից և անկախ մարմինը օրենքով սահմանված կարգով  համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունները ունենալով բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ անկախ չի, ու երբ այդ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակներում կատարել աշխատանք, այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում ՀՀ վարչապետին»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվե՞լ է իր սեղանին:  

Վարչապետը հավելեց, որ այդ տեղեկությունը ում հետ կիսվել է, տեղի է ունեցել օրենքի տառին և հնարավորություններին համապատասխան. «Դրանից առաջ ես խորհրդակցել եմ բոլոր հնարավոր մարմինների հետ, ովքեր իրավասու են գնահատական տալու այդ իրավիճակին  և ես ասում եմ նաև՝ այո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը ի դեպ, որպես կատարման թեզ ընդգծված է ԱԺ պատգամավորի  գործունեության երաշխիքների մասին օրենքում և այո՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար, և ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»:
 

576