Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է խաղաղություն Ռուսաստանի հետ և կողմ է զինադադարի կնքմանը։ Նա նաև ենթադրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պետք է խաղաղություն ցանկանա, քանի որ նա «պարտվել է»։ Այս մասին Թրամփը ասել է The New York Post-ին տված հարցազրույցում։

Թրամփը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր իր ընտրվելուց հետո դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդիպել է Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպման հաջորդ օրը նա «Truth» սոցիալական ցանցում գրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ սկսեն խաղաղության բանակցությունները՝ մատնանշելով պատերազմի անիմաստությունը և երկու կողմերի կրած ծանր կորուստները։

444