Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք բնակավայրի համար հետևյալ քվոտայով՝ մինչև 50 շահառու Ոսկեպարում, Բաղանիսում, 40-ական՝ Բերքաբերում և Կիրանցում, 30 շահառու՝ Գոմքում: Առաջարկվում է նաև ևս 190 շահառուի տալ հնարավորություն ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցել»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: 

«Հիմա 30 տան քվոտա ենք բացում այն ընտանիքների համար, ովքեր ունեն մինչև 13 տարեկան երեխա: Սա նշանակում է, որ ՀՀ ցանկացած ընտանիք, ով ունի մինչև 13 տարեկան երեխա, կարող է դիմել այս ծրագրի համար: Ով շուտ դիմեց, նա ստանում է, մինչև 30-ը լրանա: Այս պահի դրությամբ, ովքեր ունեն շինթույլտվություն, արդեն կարող են ծրագրից օգտվել»,- հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ խնդիրն այն է՝ չպարզվի գումարը տվել են, հետո այդ մարդիկ 16 մլնը ծախսել են, բայց տունը չի կառուցվել. «Պարզ է, մենք չենք կարող լրացուցիչ գումար տալ ու ստացվի, որ մենք երկրում 2000 կամ 1000 հատ կիսակառույց ֆինանսավորեցինք, որը այդպես էլ ավարտին չի հասցվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 
 

489