Հրդեհ է բռնկվել բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում
Հուլիսի 17-ին՝ ժամը 19:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը և պաշտոնատար այլ անձինք։
18 Հուլիս, 2024 01:37
1042
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23
Խնդիրն այն է՝ չպարզվի, որ մենք 1000 հատ կիսակառույց ֆինանսավորեցինք, որը այդպես էլ ավարտի չի հասցվելու. Փաշինյան (տեսանյութ)
12 Դեկտեմբեր, 2024 13:14
Քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել
11 Հուլիս, 2021 00:41
Երևանում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը․ տղամարդը մահացել է
24 Օգոստոս, 2026 21:38
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 շենք
02 Օգոստոս, 2026 19:50
Ռուբեն Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները
28 Հուլիս, 2026 21:23