Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, որը Երևան էր ժամանել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար:

Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է նմանատիպ հանցագործությունների կանխարգելման համար միջազգային իրավական մեխանիզմների և գործիքակազմերի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ իրադրության և իրադարձությունների, կայուն խաղաղության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղիների և հնարավորությունների վերաբերյալ:

Կողմերը դրական են գնահատել նաև Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների բարեկամական բնույթը և սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային տարբեր ձևաչափերում:

 

272