Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրասնոդարի դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասի ծնողներին սպառնում է արտաքսում Հայաստան՝ միգրացիոն խախտումների համար, այս մասին РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
Ըստ տեղի իշխանությունների՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցի մասնաճյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ երկու դեռահաս է դանակահարվել։ Հայտնի է դրաձել, որ չորս երեխա հոսպիտալացվել է։
Քննիչները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության հատկանիշներով։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել են մարզային օպերատիվ շտաբում, բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ամբուլատոր բուժման։ Իսկ խուլիգանության մեջ մեղադրվել է ազգությամբ հայ երեխան։ Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է դպրոցականի ձերբակալումը։