Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խորենացի փողոցում ՍԱՏՄ֊ի կողմից մսի իրացման մի քանի կետեր փակվել են, քանզի մսի մատակարարները չեն կարողացել ապացուցել իրենց մսի սպանդանոցային ծագումը:
Կարճ ասած` անասունին մորթել էին ասֆալտի ու հողի վրա, ու միսը ցանկանում էին վաճառել քաղաքացիներին, իսկ ՍԱՏՄ-ն կանխել է:

Բնականաբար մսավաճառներից շատերը փորձում էին ընդդիմանալ, արդարանալ, սակայն շատ ավելի ուշագրավ էր, որ սոցցանցային հարթակներում տարատեսակ ընդդիմադիր դեմքեր, լրատվամիջոցներ փորձում էին արդարացնել մսավաճառներին ու քննադատել իշխանությանը: Հազիվ հարմար առիթ էր իշխանությանը քննադատելու, հայրենասեր ու բարի փերի խաղալու:

Հետաքրքիր է, սոցցանցերում, լրատվամիջոցներում ցեխի մեջ մորթ անողներին պաշտպանողները կուտե՞ն այդ մսից, կգնե՞ն անհայտ ծագման այդ միսը իրենց երեխաների համար, թե՞  կարևորը սոցցանցերում բարի փերի խաղալն է ու պաթոսը:

438