Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Օսասունա»-ին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբը գերազանցեց մրցակցին խոշոր`4:0 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկան Մարտին Բրեյթուեյթը, Անտուան Գրիզմանը, Ֆիլիպե Կոուտինյոն և Լիոնել Մեսսին, ով իր գոլը նվիեց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը Մարադոնային, որը կյանքից հեռացել էր օրեր առաջ:

 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակում միայն 7-րդն է, իսկ «Օսասունա»-ն` 15-րդը: Լա լիգայի առաջատարները «Ռեալ Սոսյեդադ»-ը և «Ատլետիկո»-ն են:

381