Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մոտեցել է հայկական պատվիրակության անդամներին ու խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հայկական պատվիրակությունը նոյեմբերի 22-25-ը ՆԱՏՕ ԽՎ-ին մասնակցել է որպես ասոցացված անդամ:
«Չավուշօղլուն մոտեցել է մեզ՝ ինձ, Արուսյակ Ջուլհակյանին և Վահագն Ալեքսանյանին, և զրուց է ունեցել: Մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, խոսում էր հենց խաղաղության, դրա հնարավորությունների մասին»,– ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դա շատ լավ է: