Քանաքեռ-Զեյթունում զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացազատվել է 10000 քմ տարածք:
Զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով:
25 բարեկարգված բակերում վերակառուցվել են ֆուտբոլի դաշտեր, վարչական շրջանում շների համար առանձնացված երկու զբոսայգի է կառուցվել:
Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 22000 քմ բակային տարածք, սալիկապատվել է 5000 քմ մայթ, նորոգվել է 10000 քմ տանիք և 20 շքամուտք, փոխարինվել 25 վերելակ:
2025թ․-ին Քանաքեռ-Զեյթունում ծրագրերն ավելանալու են:
Մանրամասները՝ տեսանյութում։
18 Դեկտեմբեր, 2024 00:12
277
34464 քմ միջին նորոգում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
23 Հոկտեմբեր, 2024 18:58
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը խստորեն վերահսկում է վարչական շրջանի շին. հրապարակների կազմակերպման աշխատանքները
29 Հուլիս, 2022 20:02
ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնը Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին հրավիրում է անվճար սոնոգրաֆիկ հետազոտությունների․ ԱՆ
20 Ապրիլ, 2022 19:26