ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կորոնավիրուսի դեպքերը նվազեցնելու ուղղությամբ խորհուրդներ է տվել ապագա հավանական նախագահ Ջո Բայդենի վարչակազմին: Այդ մասին նա խոսել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է փակել բարերն ու ռեստորանները, բայց միևնույն ժամանակ բացել դպրոցները: Ֆաուչին բացատրել է, որ ուսումնական հաստատությունների փակումը չի դադարեցնի կորոնավիրուսի տարածումը:

 

Մասնագետը նշել է, որ դպրոցում երեխաների անվտանգությունն ապահովելու ամենալավ միջոցը հասարակության մեջ վիրուսի մակարդակը ցածր պահելն է:

 

«Կարևոր չէ, թե ով ես դու և որտեղ ես գտնվում․ երբ մարդաշատ վայրեր կան, հատկապես տարածքներում, որտեղ մարդիկ դիմակ չեն կրում, դա վարակվելու և վարակի տարածման զգալի ռիսկ է», – բացատրել է ԱՄՆ գլխավոր վարակաբանը: Նա հիշեցրել է, որ վարակի կանխարգելման համար ընդունված ընդհանուր կանոնները կօգնեն COVID-19- ի դեմ պայքարին. դիմակներ կրել, ձեռքերը լվանալ, պահպանել հեռավորությունը և խուսափել զանգվածային հավաքներից:

 

1in.am

 

503