Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։
Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։
Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ։
20 Դեկտեմբեր, 2024 12:55
584
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
12 Փետրվար, 2025 12:27
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում
19 Դեկտեմբեր, 2024 10:06
Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա տուժած
27 Սեպտեմբեր, 2024 14:23