Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը և «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրենի տեղակալ գիտական մասով Գայանե Մելիք-Անդրեասյանը 2024 թ. դեկտեմբերի 12-13-ը մասնակցել են ՍանկտՊետերբուրգում կայացած՝ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված V միջազգային գիտագործնական համաժողովին։ Միջոցառումը համախմբել էր ՌԴ-ի և աշխարհի ավելի քան 30 երկրների գիտնականներին և առողջապահության կազմակերպիչներին։ 

 

Քննարկվեեն վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության արդի խնդիրները, նոր մարտահրավերների զարգացման հնարավորությունները, երկրների փորձը՝ վերջիններիս կանխարգելման և հակազդման ոլորտում, ինչպես նաև հակահամաճարակային գործունեության ոլորտում միջազգային համագործակցությունը և զարգացման ուղղությունները։

 

Հայաստանից ներկայացվել է զեկուցում սեկցիոն նիստում։

 

Հայաստանյան պատվիրակությունը համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի Պաստյորի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ա․ Թոթոլայանի և փոխտնօրենների հետ։

 

Քննարկվել են հետագա գիտական համագործակցության հնարավորությունները։

172