Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը, որը ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և հարվածել բորտուղեկցորդին։

«Երևան-Մոսկվա ինքնաթիռում ծեծկռտուք սարքած ուղևորը տրանսպորտային ոստիկանության կողմից ձերբակալվել է մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում», - ասված է ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են վարչությունում, հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանած ինքնաթիռում կա ոչ ադեկվատ ուղևոր, որն իրեն ագրեսիվ է պահում։ Տրանսպորտային ոստիկանները ժամանել են օդանավակայանի թռիչքադաշտի կայանատեղի, որտեղ անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, որը թռիչքի ժամանակ ուժ է գործադրել, հարվածել է ուղեկցորդներից մեկի գլխին և անտեսել է անձնակազմի դիտողությունները։

1982 թվականին ծնված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն օդային տրանսպորտում՝ բռնության կիրառմամբ): Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։

1193