Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Արարատի համար 1 հիմնական դպրոցի հետնամասում, վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 տարեկան տղա, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ տղային դանակահարել է Արարատի մարզի 13-ամյա բնակիչը։

Ոստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

 

623