Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։

ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ նախարարը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել վերազինման, արդիականացման աշխատանքներին։

Դավիթ Խուդաթյանն այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել ենք մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր։

340