Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բոլորս գիտենք, որ աղմուկ եղավ եկամտահարկի հարկման հետ կապված, այո, նախագիծը մենք ուղարկել էինք մեր գործընկեր կառույցներին՝ իրենց կարծիքը լսելու, որովհետև մենք տարբեր ուղղություններով փորձում ենք հասկանալ, թե տարբեր արտոնություններ ինչքանով են արդյունավետ և թիրախային: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Տեսնում ենք, որ հիփոթեքային վարկերի տոկոսների ուղղությամբ եկամտային հարկի վերադարձը մեր հարկման համակարգը դարձնում  է մեծապես ռեգրեսիվ: Այսինքն՝ ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են օգտվում արտոնություններից, և մենք դիտարկեցինք, որ կարելի է այդ վերադարձված գումարները դիտարկել որպես եկամուտ և եթե մենք դա դիտարկենք որպես հավելյալ եկամուտ, կարելի է դա նաև հարկել, որ այդ ծախսերը, որը մենք իրականացնում ենք, մի փոքր ավելի նվազեցնենք, քանի որ այս ուղղությամբ պետական բյուջեի ծախսերը հասել եմ 80 մլրդ դրամի»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ 2025 թվականին քայլ չեն անելու:

383