Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են սկսել, հաղորդում է Greek Reporter-ը։

«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ «դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»։

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: 

shamshyan.com

30 Նոյեմբեր, 2020 16:50
70