Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երեք նախագահները և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի փորձառու են, ավելի լավ են հասկանում ինչի մասին են խոսում. շատ լավ բան է, երբ մարդիկ ուզում են հասկանալ որտեղ սխալվեցին, որտեղ ճիշտ գործեցին, արդյոք իրենցից ինչ ուր մի բան կախված է»:
Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից նախագահներին բանավեճին հրավիրելու թեմային:
«Ես ինչքան գիտեմ ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել Ղարաբաղյան խնդրի ելքը: Եթե ուզեցել են նորից ձձգել, անհասկանալի է մնում, թե մեզ ինչ ավելի վտանգների կարելի է տանել, նկատի ունեմ մինչև անգամ Հայաստանի հետ կապված: Իսկ եթե ուզում են այսօրվա գործող վարչապետին և ղեկավարությանը ինչ որ հարցով ինչ որ բաներ ուղղել, ես դա անընդունելի եմ համարում, մեկ է այդ սխալները արվել են: Բոլորիս նպատակը պետք է լինի ինչպես անել Հայաստանը հզորացնել, մեկ է այդ սխալները արվել են: Ամենագլխավոր հարցը ցանկացած քաղաքացի տալիս է, որ 30 տարի եթե կարող էիք անկախացնել, դա հատուկ չեք անկախացել, դուք «ինադ եք ընկել», որ չանկախանա, ուզե՞լ եք չէ, որ անկախանա, ինչի չեք անկախացել, մնացածը քաղաքական աճպարարությունն է»:
Տեսանյութը՝ այստեղ: