Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են գրավել արագ շախմատի ԱԱ-ում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են գրավել արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
Հաջող ելույթ է ունեցել Կարեն Գրիգորյանը, որը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և 13 հնարավորից վաստակել 9 միավոր և բաժանել 4-9-րդ տեղերը:
Մրցանակակիրներ են դարձել նաև Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը․ նրանք էլ վաստակել են 8-ական միավոր:
Աշխարհի չեմպիոն է դարձել 18-ամյա ռուսաստանցի շախմատիստ Վոլոդար Մուրզինը, որն անպարտելի է մնացել և վաստակել 10 միավոր: Նա պատմության երկրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:
Դեկտեմբերի 30-31-ը կանցկացվի կայծակնային շախմատի ԱԱ-ն:
30 Դեկտեմբեր, 2024 11:14
272
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների նախավերջին խաղափուլի արդյունքները
22 Հունվար, 2025 20:45
Հայ շախմատիստների արդյունքները՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
01 Հունվար, 2025 15:19
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
29 Դեկտեմբեր, 2024 11:21