Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և զեկուցման կենտրոնն ավարտել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մերձակայքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի ձայնագրիչների վերծանումը, հայտնում են բրազիլական լրատվամիջոցները։

Ըստ Global 1-ի՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոնը այս երկուշաբթի՝ հունվարի 6-ին, ավարտել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանում կործանված Embraer ինքնաթիռի սև արկղերի վերլուծությունը։

Սարքավորումը բրազիլական հող է հասել հունվարի 1-ին, իսկ վերլուծությունը սկսվել է հաջորդ օրը:

Ըստ հրապարակման՝ հետաքննությանը մասնակցած զրուցակիցների՝ հունվարի 4-ին ավարտվել է «երկու ձայնագրիչներում պարունակվող տվյալների հավաքագրումն ու ստուգումը»։

 

433