Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է «Քսանյակի» (G20-ի) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Միջոցառումը տեղի է ունենում Ժամանակակից արվեստի թանգարանում: Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը մոբիլիզացրել է 9000 զինվորական՝ ֆորումի անվտանգությունն ապահովելու համար։
Ռիոյի գագաթնաժողովին հրավիրվել են G20 մշտական անդամ բոլոր երկրների ղեկավարները, ինչպես նաև այլ երկրներ, այդ թվում՝ Անգոլան, Բոլիվիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալայզիան և Վիետնամը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի խոսքով՝ միջոցառմանը ընդհանուր առմամբ կմասնակցի 42 երկիր։ Մասնավորապես, Բրազիլիա են ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Ռուսաստանի պատվիրակությունը նախագահ Վլադիմիր Պուտինի անունից գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։