Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրեական պետության լավագույն ընկերն է ամերիկացի բոլոր առաջնորդների մեջ։

«Ես նախկինում ասել եմ դա, նորից կասեմ՝ Դուք ամենամեծ ընկերն եք, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը», - ասել է Նեթանյահուն երեքշաբթի Թրամփի հետ ճեպազրույցի ժամանակ:

Նեթանյահուի խոսքով՝ հենց Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և ամերիկյան դեսպանատունը տեղափոխեց այդ քաղաք, ինչպես նաև ճանաչեց հրեական պետության ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։

162