Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գիշերը զինված հարձակում տեղի է ունեցել Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Այդ մասին լուրը հաստատել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը:
«Մերձավանում միջադեպ է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա 1 զոհ 1 վիրավոր: Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները կարզելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև 44-155-րդ հոդվածի 1-ին մասով»,- հայտնեց Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այս պահին նախաքննություն է ընթանում: