
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների բանակցությունների առաջին փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Al Arabiya հեռուստաալիքը պարզաբանել է, որ պատվիրակությունները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում բանակցություններում։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ուկրաինայից ժամանել են Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովը։