
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մարտի 23-ին։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կրկին ամերիկյան կողմից կմեկնեն Սաուդյան Արաբիա։
Հանդիպմանը կքննարկվեն պայմանավորվածությունների մանրամասներ, մասնավորապես՝ 30-օրյա հրադադարը։
Պատասխանելով Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների և թիրախների վրա հարձակումները դադարեցնելու մասին հարցին՝ Ուիթքոֆը ասել է, որ «ռուսներն այժմ համաձայնում են այդ երկու բաներին էլ»:
«Ես մեծ հույս ունեմ, որ ուկրաինացիները նույնպես կհամաձայնեն դրան»,- ասել է Ուիթքոֆը։