Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կարող են օգնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

«Բանակցությունները շատ օգտակար և կառուցողական էին», - ասել է նա լրագրողներին Ֆրանսիայի «Լե Բուրժե» օդանավակայանում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։ «Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կարող են օգնել մեզ մոտենալ համաձայնության հասնելուն»։

Ռուբիոյի խոսքով՝ Սպիտակ տունը մշտական ​​կապի մեջ է Լոնդոնի և Փարիզի հետ կարգավորման հարցի շուրջ։ «Մենք ողջունում ենք նրանց ներդրումն ու մասնակցությունը և կարծում ենք, որ սա կարևոր աշխատանք է», - եզրափակել է նա։

Ապրիլի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ։ 

278