Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան Իսրայել կատարած այցից հետո։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։

«Այո, նա մեկնում է Իսրայել, ապա՝ Ռուսաստան, հավատաք թե ոչ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հատուկ դեսպանորդի Մերձավոր Արևելք կատարած այցի մասին հարցին։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ուիթքոֆի այցը Գազայի հատված նախատեսված է օգոստոսի 1-ին։

 

226