
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը կապի մեջ է Թեհրանի հետ՝ հաջորդ շաբաթ Օսլոյում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդել է իսրայելական N12 հեռուստաալիքը՝ առանց աղբյուրները նշելու։
«Իրանի վրա հարձակումից և հրադադարից հետո ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ՝ հաջորդ շաբաթ Օսլոյում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար»,- պնդում է հեռուստաալիքը։
Հունիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ։ Հունիսի 28-ին NBC News-ը հաղորդել էր, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացնի Իրանի ներկայացուցիչների հետ՝ միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի շուրջ։