Նկարահանումների ժամանակ մահացել է դերասան Ռեյ Սթիվենսոնը
Մահացել է բրիտանացի դերասան Ռեյ Սթիվենսոնը: Նա հայտնի է «Թոր» և «Դիվերգենտ» ֆիլմերում իր մարմնավորած կերպարներով և նկարահանվել է «Հռոմ», «Վիկինգներ» սերիալներում: Ինչպես հայտնում է BBC-ին, դերասանը կյանքից հեռացել է 59-րդ տարեդարձից 4 օր առաջ: Սթիվենսոնի մահվան պատճառը չի հաղորդվում։
58 տարեկան հասակում մահացել է դերասան Ռեյ Սթիվենսոնը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սթիվենսոնը նկարահանման հրապարակում եղել է իտալական Իսկիա կղզում։ Նա սուր հիվանդություն է ունեցել, որից հետո անցած շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, հոսպիտալացվել է։ Սթիվենսոնը մահացել է կիրակի օրը։
Սթիվենսոնը ծնվել է 1964 թվականին Հյուսիսային Իռլանդիայում։ Դերասանի հայտնի գործերից են «Marvel's Thor» եռերգությունը և «Դիվերգենտ» ֆիլմը, «Հռոմ», «Վիկինգներ» և «Դեքսթեր» հեռուստասերիալները։

23 Մայիս, 2023 20:59
2116
Շվեյցարիայում վաճառվել է առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել Գորբաչովի ու Ռեյգանի առաջին հանդիպումը
21 Ապրիլ, 2026 15:12
ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանը՝ Մարնիքս ֆոն Ռեյին
20 Մարտ, 2026 16:24
Վարչապետի և ՔՊ-ի ռեյտինգն 8 ամսում աճել է 71%-ով
06 Մարտ, 2026 16:34