
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները մտադիր չէ քննարկել հակառուսական պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը։
Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։
Երբ Բրյուսին հարցրել են, թե արդյոք Պետդեպարտամենտը Սպիտակ տնից հրահանգներ է ստացել մեղմացման ենթակա պատժամիջոցների ցանկ կազմելու վերաբերյալ, նա ընդգծել է, որ պատրաստ չէ քննարկելու դա։ «Ես կարող եմ հիշեցնել ձեզ այն, ինչը պարզ էր հենց սկզբից։ Մինչև արյունահեղությունը չդադարի, որևէ քննարկում, որոշում կամ համաձայնություն չի լինի»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, վերջին օրերին հարց է առաջացել, թե «ով է իրականում հավատարիմ խաղաղությանը և հրադադարին»։