Հրդեհ Քանաքեռավան գյուղում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 25-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (15 քմ), ներսի փայտե երեսպատումը (մոտ 15 ք), հագուստ և կենցաղային իրեր։
05 Փետրվար, 2025 14:16
90