43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 4-ին տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է ապօրինի պահվող «ՏՕԶ» ակոսափող հրացանը, որի վրա ամրացված է եղել օպտիկական սարք:
Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:
05 Փետրվար, 2025 13:21
90