Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի ևս մի քանի տարի։

Կայա Կալասը լրագրողներին այս մասին ասել է՝ նշելով իրադարձությունների զարգացման երկու սցենար՝ իրատեսական և հոռետեսական։

«Կարծում եմ՝ իրատեսական է, որ այս պատերազմը կշարունակվի ևս մի քանի տարի։ Ցավոք, խաղաղություն հաստատելու ջանքերը, այդ թվում՝ նախագահ Թրամփի ջանքերը, որևէ արդյունք չեն տվել», - ասել է Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ հոռետեսական սցենարը կլինի այն, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջել իր տարածքները։

Նա նաև նշել է, որ իրադարձությունների զարգացումը մեծապես կախված կլինի Եվրոպայի արձագանքից։

82