Շվեդիայում մոտ 10 մարդ է զոհվել դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեդիայում դպրոցի մոտ փոխհրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
«Միջադեպի հետևանքով մոտ 10 մարդ է զոհվել։ Ներկայումս մենք աշխատում ենք նույնականացման ուղղությամբ։ Զոհերի ընդհանուր թիվը այս պահին հայտնի չէ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ասուլիսում ոստիկանության աշխատակիցները հավելել են, որ կրակողը սպանվել է։ Նա գործել է միայնակ, և նրա շարժառիթներն անհայտ են։ Իրավապահները հայտնել են, որ հրազենային վիրավորում ստացած հինգ մարդու են հայտնաբերել, սակայն վիրավորների տարիքը չեն հայտնել։
Շվեդական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ կրակողը 35-ամյա տղամարդ է, որը նախկինում անհայտ է եղել ոստիկանությանը: Նա ունեցել է հրազեն պահելու թույլտվություն։
05 Փետրվար, 2025 12:49
379
Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին
07 Հուլիս, 2025 14:59
Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սվենսոնը քննարկել են Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր
07 Հուլիս, 2025 13:36
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
04 Հունիս, 2025 15:59
Տեխասում հեղեղումների զոհերի թիվը հասել է 59-ի
06 Հուլիս, 2025 19:51
Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի
06 Հուլիս, 2025 10:11
Ողբերգական վթար Ջրաբեր-Աբովյան ճանապարհին․ կա 3 զոհ
01 Հուլիս, 2025 23:11