Զենքը, որով սպանվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, կառավարվել է արբանյակի միջոցով: Այս մասին հայտնում է Al Alam հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:

 

Հեռուստաալիքի զրուցակիցն ասել է, որ ֆիզիկոսի դեմ մահափորձի ժամանակ օգտագործվել է իսրայելական արտադրության զենք, որը կառավարվել է արբանյակի միջոցով: Ըստ «Ֆարս» գործակալության տվյալների, զենքը, որից կրակել են գիտնականին, տեղադրված է եղել «Nissan» մակնիշի մեքենայի մեջ և հեռակառավարվել է 150 մ հեռավորությունից:

 

 

Հիշեցնեք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է Իսրայելում արտադրված զենքով։ Զենքը, որը գտել էին ահաբեկչության վայրում, ունեցել է իսրայելական ռազմական արդյունաբերության տեխնկական բնութագրեր եւ ապրանքանիշ։ Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է նոյեմբերի 27-ին։

743