Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի սննդի շղթայի անվտանգության դաշնային գործակալությունը (AFSCA) զգուշացրել է քաղաքացիներին չուտել տոնածառեր, գրում է La Depeche du Midi-ն։ Նախազգուշացումը պայմանավորված է նրանով, որ Ֆլանդրիայի շրջանի Գենտ քաղաքի պաշտոնական կայքում ծառերը ուտելու կոչ է հայտնվել։

Քաղաքի քաղաքապետարանի կայքում տեղադրված հրապարակումը նկարագրում է եղևնի ասեղները մաքրելու և չորացնելու, այնուհետև դրանցից, օրինակ, անուշաբույր յուղ պատրաստելու սկանդինավյան ավանդույթը։ Այս մասին պարբերությունը վերնագրվել է «Կեր քո տոնածառը» արտահայտությամբ։

AFSCA-ն արձագանքել է կոչին՝ նախազգուշացնելով, որ տոնածառերը կարող են վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար, այդ թվում՝ ծառերն աճեցնելիս թունաքիմիկատների օգտագործման պատճառով:

Արդյունքում հրապարակումը խմբագրվել է։ Վերնագիրը փոխվել է՝ «Սկանդինավցիներն ուտում են իրենց տոնածառերը»։ 

484