Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով.
- 1 բնակարանի գնման իրավունք.
- 5 տրանսպորտային միջոց.
- 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
- 2 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
- 2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
08 Հունվար, 2025 18:12
958
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
21 Հոկտեմբեր, 2026 19:03
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
14 Հոկտեմբեր, 2026 14:15
Վարդան Ղուկասյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է
13 Հոկտեմբեր, 2026 13:11
ՀՀ երկրորդ քաղաքի օրը որոշում են մարդիկ, որոնք մի քանի ամիս առաջ չգիտեին՝ Գյումրին քաղաք է, թե գյուղ․ Մինասյան
17 Հոկտեմբեր, 2026 19:19
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
30 Սեպտեմբեր, 2026 11:18
Դաշնակ Արծվիկ Մինասյանի եղբայրը կաշառքի համար ձերբակալվել է
19 Օգոստոս, 2026 12:01