Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ձեր խոսքից ես հասկացա, որ Ձեր համար լավագույն հայրենիքը կամ պետությունը դա պարտադիր մեծ լինելն է, այսինքն՝ եթե հայրենիքը այսօր այսքան է, ինքը չպիտի լավը լինի։ Այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ օրհներգի փոփոխության նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին արձագանքելով։

«Ես դեմ չեմ պետությունը ոչ թե լիներ 29.743, թող լիներ 290 հազար։ Բայց որեւէ երաշխիք չկա, որ ձեր ասած 2 մլնը դա երջանկություն կամ բարեկեցություն է։ Դուք հայրենիքը պատկերացնում եք մեծության մեջ»,- ասաց նա։

«Հայրենիքը չունի օրհներգ, սահման։ ՀՀ-ն ունի օրհներգ, զինանշան։ Այս օրենքը որ կա, որովհետեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, ոչ թե գոյություն ունի հայերի հայրենիք։ Ձեր տրամաբանությամբ պետք է Հայաստանի Հանրապետությունը կոչեիք հայերի հայրենիք»,- հավելեց պատգամավորը։

391