Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։ 

Այս մասին հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։ 

 ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-ից»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 

438