
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրթությունը մեր առանցքային անելիքն է եղել նախորդ տարիների ընթացքում. 2024 թվականին այն առավել կարեւոր հանգրվանի է հասել, որովհետեւ ռազմական ակադեմիայի ձեւավորումը բերել է նրան, որ Զինված ուժերի հնարավորությունները բուհական մակարդակում էապես բարձրացել են. Այս մասին հրավիրված ասուլիսում նախորդ տարին ամփոփելով ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 2024 թվականը գնահատելով բարենպաստ և ձեռքբերումների տարի։
Նա նշեց, որ վերջին տարիներին մեծացել է ուսանողների թվաքանակը Հունաստանում, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, որին ավելի մեծ ուշադրություն է դարձվելու։
Նախարարը ասաց, որ ձեւավորվել է նաեւ ԱԹՍ վարչություն, որը համակարգելու է ԱԹՍ զորքերի կառավարումը եւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք Զինված ուժերը ժամանակակից եւ մարտունակ դարձնելու գործում էական դերակատարում կարող են ունենալ։