Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այս հանգրվանին, և միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունը ըստ էության չի փոխվում այս նոր փաստաթղթից: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այն, ինչ ունենք արդեն իսկ փաստագրված, դրա շրջանակներում է շարունակվելու մեր համագործակցությունը և մեր համագործակցությունը ամբողջությամբ տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում»,- ասաց նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ մի շարք ուղղություններով բավականին առաջ են շարժվել. «Գիտեք, որ վերջին տարիներին շարունակվում են զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ»: